Խոշոր պլան․ «ԱԲ սերունդ» ծրագիրը կգործի ամբողջ երկրում
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագիրը 7 մարզի 15 ավագ դպրոցում ներգրավել է ավելի քան 600 աշակերտի։ Ծրագրի նպատակն է ձևավորել ոլորտում ապագա նորարարների կրթական ուղին դպրոցից մինչև բուհ ու դոկտորական մակարդակ:
Այն մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և 2023 թվականից իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։

Նոր` 2025-2026 ուստարվանից ծրագիրն ընդլայնվելու է հանրապետության բոլոր մարզերում՝
ներառելով 19 քաղաք և 23 ավագ դպրոց, իսկ արդեն 2026-2027 ուստարում դպրոցների թիվը կհասնի 41-ի։ Դպրոցական ծրագիրը եռամյա է․ շրջանավարտների առաջին սերունդը
սպասվում է 2026 թվականին։

Թեմայի մասին զրուցել ենք FAST հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի և ծրագրի մասնակից աշակերտներ Նինա Ասատրյանի և Շուշաննա Խաչատրյանի հետ։



