Խոշոր պլան

Խոշոր պլան. Դարձի՛ր «Թվային քաղաքացի դեսպան»

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները պատանիներին և երիտասարդներին առաջարկում է դառնալ թվային քաղաքացի դեսպաններ։ Ծրագրի նպատակն է նվազեցնել ապատեղեկատվության ազդեցությունը հասարակության վրա, երիտասարդներին զինել տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու գործիքներով։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան «Թվային քաղաքացի դեսպան»-ի կոչում և հնարավորություն կունենան իրենց համայնքում ձևավորելու խմբեր և նույն դասընթացն անցկացնելու իրենց հասակակիցների համար։ Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 6-ն է։

Թեմայի մասին զրուցել ենք Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների «Թվային քաղաքացի դեսպանների վերապատրաստում» ծրագրի համակարգող Արթուր Զաքարէ Հարությունյանի և Թվային քաղաքացի դեսպան Մելինե Գևորգյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button