«Սևան ստարտափ սամմիթ 2025» այս տարի կանցկացվի Հայաստանում։ Հուլիսի 20-26-ը տեխնոլոգիական էկոհամակարգի ներկայացուցիչները Սեվանի ափին կքննարկեն նորարարության զարգացումները, կհյուրընկալվեն ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում ներդրում ունեցած բազմաթիվ ներկայացուցիցչներ։ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Սևան ստարտափ սամմիթ»-ը իր դիրքերն է հաստատել նաև մի շարք այլ երկրներում՝ դառնալով միջազգային ճանաչում ունեցող բրենդ։ Այս տարի Սամմիթը 8 ոլորտային մեծ միջոցառում հյուրընկալող պլատֆորմ կլինի: Ակնկալվում է, որ հուլիսի 20-26-ը Սամմիթը կունենա մոտ 15.000 այցելու, իսկ շուրջ 2000 մարդ կմնա վրանային ավանում։
մեկ րոպեից էլ քիչ



