IT շաբաթ

IT շաբաթ․ AMADEE-24 առաքելությունն ամփոփում է արդյուքները

Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում» 2024 թվականի մարտի 12–ից ապրիլի 5–ն իրականացված AMADEE 24 Մարսի անալոգային գիտական հետազոտությունն տվել է ցանկանլի արդյուքներ։ Առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: 30-ից ավելի երկրում անդրադարձ է եղել այդ իրադարձություններին, 800-ից ավելի հրապարակում է եղել։ Խոսվել է, որ Հայաստանն իր գիտական հայտն է ներկայացնում Մարսի հետազոտությունների բարդ խնդիրների լուծման գործում։ AMADEE 24 Մարսի անալոգային գիտական հետազոտության շրջանակում ներգրավված հայ գիտնականները ստացել են համապատասխան աջակցություն իրենց ուսումնասիրություններն ու փորձերը կատարելու համար, հայ գիտնականների աշխատանքի արդյունքում արժեքավոր գիտական տվյալներ են հավաքագրվել, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի Մարս իրական թռիչքի նախապատրաստությանը

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button