IT շաբաթ

IT շաբաթ․ ԲՏԱ նախարարն ամփոփել է 2024 թվականը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփել է 2024 թվականի գործունեությունը: Նա նշել է, որ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ՝ մասնավորապես Ռազմարդյունաբերության կոմիտեին տրամադրվել է 4 նոր գործառույթ։
2024 թվականին ընդունվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին նոր օրենք, որի համաձայն՝ աջակցության ծրագրերին տարեկան հատկացվելու է 80 մլն դոլար:

Նախարարությունը USAID-ի հետ համագործակցությամբ սկսել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարության մշակման աշխատանքներ։ «Ձեւավորվել է կոնսորցիում տեղական եւ միջազգային փորձագետների ներգրավմամբ, ինչը նշանակում է, որ 2025-ի հունիս-հուլիս ամիսներին,  այն կներկայացնենք հանրությանը, մասնագիտական կազմակերպություններին եւ ասոցիացիաներին»,–նշել է նախարարը

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button