Արհեստական բանականության ինժեներ Լևոն Հախոյանը հայերեն խոսքը տեքստի վերածող Hispeech ստարտափի հիմնադիրն է։ Պատմում է, որ գաղափարն առաջացել է մոտ երկու տարի առաջ և երկար աշխատանքներից հետո ստացել ցանկալի արդյունք։ Hispeech–ը դեռ դեմո տարբերակով է, բայց մինչև տարվա վերջ այն կներկայացվի որպես հավելված։
Ստարտափի մանրամասների մասին պատմում է Լևոնը։




