Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում օրերս անցկացվեց մարզային առաջին Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով մարզային ոլորտային ընկերություններին, ստարտափներին, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետներին: Տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ և խթանել թվային գործիքների կիրառումը։ Միջոցառումը մարզերում ապրող երիտասարդներին հնարավորություն տվեց ծանոթնանալ նորարություններին, ստարտափ ընկերություններին և հանդիպել ու շփվել խոսնակների հետ։

Նշենք, որ ՏՀՏ գործատուների միությունը Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը իրականացում է 2019 թվականից։



