IT շաբաթ

IT շաբաթ․ «Ներուժ 5.0» ծրագիրն ընդունում է հայտեր

Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» պետական ծրագրին, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմեր հրավիրվելու են Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություններ:
«Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերու հաղթելու դեպքում կտրամադրվեն դրամաշնորհներ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ն է։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button