IT շաբաթ

IT շաբաթ․ ԴիջիԹեքը վերադառնում է

ՏՏ ոլորտի ամենասպասված միջոցառումը՝ Digitec 2023 հոկտեմբերի 13-15-ը մեկ հարկի տակ կհավաքի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին։ Մերիդիան էքսպո կենտրոնում ցուցահանդեսի մասնակիցները կներկայացեն նորարար լուծումներ կրթությունից մինչև բժշկություն։ Ցուցահանդեսի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա։ Ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button