Բիթրեյթ

01. Տարվա ամենասպասված ալբոմները, Ջասթին Թիմբըրլեյքը վերադառնում է, Լանա Դել Ռեյը նոր երգ ունի

2024թ․-ի առաջին կեսի ամենասպասված ալբոմները, Թիմբըրլեյքը վերադառնում է, BTS-ի V-ն նկարահանվել է երգչուհի IU-ի տեսահոլովակում։ Լանա Դել Ռեյը նոր երգի թիզերն է հրապարակել, Սելենա Գոմեսն էլ խոսել է իր քաշի մասին։ Ավելին՝ Բիթրեյթի այս էպիզոդում։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button