Գիտության շուրջ

Գիտության շուրջ | Սիոնիզմ․ Արման Խաչատրյան

«Սիոնիզմը» 19-րդ դարի առաջին կեսին սկիզբ առած հրեական ազգայնական շարժում էր, որի նպատակն էր Իսրայելի պետության ստեղծումը։ Այն որպես քաղաքական եզր սահմանել է նշանավոր գիտնական Թեոդոր Հերցելը։ Իսրայելի պետության «ոդիսականը» ժամանակակից պատմագիտության խնդրահարույց հարցերից է, որն առավել նշանավորվում է արևելյան Միջերկրականում սկիզբ առած արյունալի հակամարտությամբ։ Այժմ էլ արաբաիսրայելական կոնֆլիկտը շարունակում է մնալ տարածաշրջանի ամենածանր հիմնախնդիրներից մեկը, որի վերջին սրացումը կապված էր Իսլայելի տարածքի վրա «Համասի» անակնկալ հարձակման հետ։

Պատմաբան և իսլայելագետ Արման Խաչատրյանը մեկնաբանել է «Սիոնիզմ» եզրը, պատմել դրա նշանակության մասին։ Նա իր խոսքում անդրադարձել է նաև Իսրայելի քաղաքական համակարգում հրեական ազգայնականության ազդեցությանը՝ հատկորոշելով այդ գաղափարի արդիականությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button