Գիտության շուրջ

Գիտության շուրջ | Սրբախոսություն․ Շավարշ Ազատյան

Սրբախոսական գրականությունը հսկայական ազդեցություն է ունեցել քրիստոնեության ձևավորման և տարածման գործում։ Այն ջատագովական ոգով գրված բնագրերի ամբողջություն է, որը ներառում է վարքաբանությունը, վկայաբանությունը, սրբերի մասունքներին վերաբերող բանահյուսական նյութը և այլն։ Ժամանակակից պատմագիտության տեսանկյունից սրբախոսական ժանրը մեծ հետաքրքրություն է առաջացնում, և այժմ խիստ արդիական են այս թեմայով կատարվող հետազոտությունները։ Դրանք նպաստում են պատմության, գրականության հարցերի լուսաբանմանը և տարատեսակ խնդիրների վերհանմանը։

Պատմաբան Շավարշ Ազատյանը ներկայացրել է սրբախոսության գրական ժանրը և դրա առնչությունները միջնադարի պատմության հետ, քննարկել նաև առօրեականության պատմությանը վերաբերող հետաքրքրաշաժ հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button