ԹատրON | Պրեմիերա. «Ինկած բերդի իշխանուհին»
Լևոն Շանթն իր ստեղծագործություններում ձգտում էր ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կար՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների։ Համոզված էր՝ հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել ազատվելով ավելորդ նախապաշարումներից. մարդը պետք է ազատվի իր ներքին թշնամուց, թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի կատարելագործման։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մոտ 30 տարվա դադարից հետո հանդիսատեսին ներկայացվեց «Ինկած բերդի իշխանուհին» պատմական դրաման։ Բեմադրության հեղինակ Լյուդվիգ Հարությունյանը նշում է՝ վերլուծելով հասկացավ, որ թատրոնը մի բացթողում ունի՝ խաղացանկում չունեն պատմական գործեր, և որոշեց անդրադառնալ Լևոն Շանթի հենց այս գործին։
Այս էպիզոդում պատմում եմ Լևոն Շանթի և Գյումրու դրամատիկական թատրոնի նոր առաջնախաղի մասին. արդյոք ռեժիսորը հավատարիմ է մնացել ստեղծագործությանը, ովքեր են դերակատարները, ինչով է առանձնանում այս բեմադրությունը և ոչ միայն։