ՌադիոԹատրON

ԹատրON | «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները». «Խաղարան» տիկնիկային թատրոն

Տասը տարի առաջ Էդգար Թաթիկյանը և Գոհար Առաքելյանը Շուշիում հիմնեցին «Երեք խնձոր» տիկնիկային թատերախումբը։ Բեմադրեցին «Թակ ու մահակ թամբալին», «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա», «Անբան Հուռին», «Պոչատ աղվեսը» և այլ  հեքիաթներ։ Թատերախմբի համար ամենաբարդ խաղաշրջանը 2016 թվականին էր. պատերազմի միջով անցած փոքրիկներին «Երեք խնձոր» թատերախումբը փորձում էր համոզել՝ նորից երազել ու ժպտալ։ Նրանք ունեին կարևոր ավանդույթ՝  բոլոր առաջնախաղերն առաջինը խաղում էին Արցախի սահմանամերձ գյուղերում։

«Ի՞նչ գույն ունեն զգացմունքները»

Թատերախմբի հիմնադիրների մտքով անգամ չէր անցնի, որ այդքան բարդ ճանապարհ անցնելուց հետո մի օր էլի սկսելու են նորից։ Դժվար էր, բայց սկսել էր պետք, կրկին զրոյից։ Ամուսիները որոշեցին, որ Հայաստանում հիմնած թատերախումբը նոր անվանում պետք է ունենա։ Հիմնադիրները «Խաղարանն» անվանում են թատրոն-կրթարան։ Այստեղ երեխաները գալիս են ոչ միայն ներկայացում դիտելու, այլև՝ մասնակից են լինում ներկայացման ամբողջ ընթացքին, տիկնիկներ են պատրաստում ու բացմաթիվ հարցերի պատասխանում։

«Ի՞նչ գույն ունեն զգացմունքները»

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ «Խաղարան» տիկնիկային թատրոնի և «Ի՞նչ գույն ունեն զգացմունքները» բեմադրության մասին. դժվար էր Հայաստանում ամեն ինչ սկսել զրոյից, արդյոք Արցախից կարողացան տիկնիկները բերել, որտեղ են այժմ խաղում ներկայացումները, ովքեր են այս պահին ստեղծագործում թատրոնում և ոչ միայն։ 

«Ի՞նչ գույն ունեն զգացմունքները»
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button