Բիթրեյթ

Ամպերին սիրահարված մարդկանց երգացանկ | Բիթրեյթ

Շատերս գիտենք, որ աստղերին նայել սիրող մարդիկ կոչվում են աստրոֆիլ, իսկ գիտե՞ս, որ նույնքան գեղեցիկ անուն կա նաև ամպերին նայել սիրող մարդկանց համար։ Նրանց կոչում են նեֆոֆիլ, ու Բիթրեյթի այս էպիզոդը հենց այդ մարդկանց համար է։

Եթե դու էլ ես մեզնից մեկը, ապա առաջարկում եմ բարձրացնել ականջակալներիդ ձայնը, նայել վերև կամ ուղղակի պատուհանից դուրս, ու մեզ հետ վայել ամպերի գեղեցկությունը․ ու կապ չունի՝ օրվա ինչ ժամ կամ եղանակ է դրսում։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button