Բիթրեյթ

Ձյան տակ լսելու փլեյլիսթ | Բիթրեյթ

Ձյունը մի շարք մշակույթներում ասոցացնում են տարբեր բաների հետ։ Հայերիս համար այն պարզության նշան է, իսկ օրինակ ասիական, ու հատկապես կորեական մշակույթում առանձնահատուկ իմաստ ունի առաջին ձյունը։ Կորեայում հավատում են, որ եթե առաջին ձյան ժամանակ լինես այն մարդու հետ, ում հավանում ես, իրական ու հավերժակն սեր կծագի ձեր միջև։ Սա է պատճառը, որ շատ զույգեր միմյանց խոստանում են առաջին ձյան ժամանակ հանդիպել ինչ-որ մի նշանակալից վայրում ու միասին վայելել տարվա առաջին ձյունը։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button