Բիթրեյթ

Դեպրեսիայի ու սթրեսի հետ հաշտվելու փլեյլիսթ | Բիթրեյթ

Մտավոր ցավերն ավելի քիչ դրամատիկ են, սակայն դրանք ավելի տարածված են ու հաճախ անհաղթահարելի։ Նույնիսկ դրանք ընդունելն է ավելի բարդ թվում ու արդյունքում մենք ավելի հաճախ բողոքում ենք մեր գլխացավից քան կոտրված սրտից ու ցավոտ զգացմունքներից։ 

Բիթրեյթի այս էպիզոդի երգերը դեպրեսիան ու մտավոր ցավերը հեշտ հաղթահարելու համար են, այնպես որ արի՛ բարձրացնենք երաժշտությունն ու ինքներս մեզ ժամանակ տան բուժվելու։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button