Կամավոր

Կամավոր | Ստեփան Թորոյան

Կամավոր փոդքաստի զինվորների կամավորության պատմությունները բավական դժվար եմ կարողանում ներկայացնել. մի տեսակ ավելի զգուշավոր եմ, հարցրերս հեշտ չեն ձևակերպվում, ամեն բառից առաջ մտածում եմ: Ստեփան Թորոյանի հետ հանդիպումն այլ կերպ անցավ. ինքն այնքան թեթև ու կթվար ոչ էմոցիոնալ էր պատմում պատերազմի դժվարությունների մասին, որ առաջին պլան եկավ մեր պատրաստվածության կարևոր խնդիրը, ու մեր զրույցըբավական իրատեսական ստացվեց:

Ստեփանը «Մենք» կրթամշակութային հասարակական կազմակերպության գեղարվեստական ղեկավարն է, «Իրական դպրոցի» կրթության կազմակերպչական հարցերով պատասխանատուն: Սովորաբար պատերազմական իրակավիճակում շատերն արագ արձագանքում են, կամավորագրվում ու հաճախ համապատասխան պատրաստվածություն չեն ունենում. Ստեփանի դեպքն այլ է:

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button