ՌադիոԹատրON

ԹատրON | «Միզերի». Գյումրու դրամատիկական թատրոն  

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վերջին տարիներին կարևոր սկզբունք է որդեգրել՝ ամեն տարի նորովի ներկայանալ հանդիսատեսին: Ու եթե նախկինում գյումրեցիներն էին գալիս մայրաքաղաք՝ ներկայացումներ դիտելու, հիմա ճիշտ հակառակն է։  Լյուդվիգ Հարությունյանի համար՝ որպես գեղարվեստական ղեկավարի, խնդիր է անընդհատ թատրոնը պահել ժամանակին համահունչ: Բացասական թեմաների չի ուզում անդրադառնալ, որովհետև կյանքում դրանց հանդիպում ենք ամեն քայլափոխի: Դրա համար թատրոնում փորձում են խոսել սիրո, ազնվության, համերաշխության, լավատեսության մասին:

«Միզերի» ներկայացում

Թատրոնի մարդիկ փաստում են՝ եթե լսում են Գոռ Մարգարյան անունը, ուրեմն պետք է սպասել նորարարություններ, հետաքրքիր բեմադրություններ, էքսպերիմենտներ։ Ամիսներ առաջ երիտասարդ բեմադրիչ Գոռ Մարգարյանը Գյումրու դրամատիկական թատրոնում որոշեց բեմադրել Քինգի «Միզերի» հոգեբանական սարսափ վեպը։ Նա որոշեց հանդիսատեսին նստեցնել ոչ թե դահլիճում, այլ հենց բեմի վրա, իսկ հետնաբեմն օգտագործել որպես բեմական տարածություն: 

Արսեն Սաղաթելյան

Դե ինչ, այս էպիզոդում պատմում եմ Գյումրու թատրոնի և «Միզերի» ներկայացման մասին․ ինչու ռեժիսորը որոշեց բեմադրել այս ստեղծագործությունը, ինչպես համագործակցեց թատրոնի հետ, ովքեր են դերակատարները, ինչ էսպերիմենտներ արեց բեմադրիչը և ոչ միայն։

Տաթև Ղազարյան
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button