ՌադիոԹատրON

ԹատրON | «Արմմոնո» միջազգային թատերական փառատոն  

Համացանցի շնորհիվ անգամ արվեստն է հասանելի դարձել։ Կարող ես մեկ բաժակ թեյ կամ սուրճ վերցնել, միացնել համակարգիչդ ու որևէ ներկայացում դիտել։ Իհարկե, սա հրաշալի հնարավորություն է, եթե չես կարող ճամփորդել, այցելել տարբեր թատրոններ, բացահայտել նոր հորիզոններ. բայց սա ինձ համար չէ։ Կարծում եմ, ոչ միայն ինձ, այլև թատրոն սիրող ու այցելող շատ մարդանց համար չէ։ Այս դեպքում մեզ գալիս են օգնության միջազգային թատերական փառատոնները, որոնք ամեն տարի անցկացվում են Հայաստանում։

Լիլիա Մուկուչյան «Վարեչկա» ներկայացում

Ապրիլի 28-ից մայիսի 17-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում 21-րդ անգամ կանցկացվի «Արմմոնո» ամենամյա միջազգային թատերական փառատոնը: Փառատոնի նախագահ Մարիաննա Մխիթարյանը խոսելով այս տարվա ծրագրի մասին շեշտում է՝ կենտրոնում հայ երիտասարդ ստեղծագործողներն են։ «Արմմոնոյին» մասնակցելու հնարավորություն ունեն ոչ միայն թատրոնի երիտասարդ ստեղծագործողները, այլև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։ 

Նինա Մազուր «Ագնես, Ուիլլի կինը» (Վրաստան)
 Յուլիա Կուդրյաշովա «Այն մեկին ո՞վ գիտի» (Կոստանայ)

Դե ինչ, այս էպիզոդում կխոսեմ «Արմմոնո» թատերական փառատոնի մասին, կպատմեմ՝ ինչ ներկայացումներ կան այս տարի ծրագրում, որ երկրներից են մասնակիցները, ովքեր են առաջին անգամ մասնակցում փառատոնին, քանի օր է այն անցկացվելու և ոչ միայն։ 

Անտոն Մոզգալյով «Դահիճը» (ՌԴ)
Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button