2 Տանդեմ

2 Տանդեմ | Նոր հարաբերություններ՝ բաժանումից հետո

«Դուրս շատ է գալիս, բայց ախր նոր եմ բաժանվել…» . նման արտահայտություն հաստատ լսած կլինես: Մենք էլ ենք հաճախ այս թեմայով տարբեր մտքեր լսում, դրա համար էլ որոշեցինք այս էպիզոդի ընթացքում հասկանալ՝ արդյոք կա սահմանված ժամանակաշրջան, որը պետք է պահել հարաբերությունների միջև: Խոսում ենք նաև այն մասին, թե ի՞նչ պետք է անել ու ինչի՞ց խուսափել, երբ նոր ես սկսել հարաբերություններ, սակայն նախկինի մասին հիշողությունները դեռ թարմ են:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button