2 Տանդեմ

2 Տանդեմ | Ձմեռ է, տրամադրություն չկա. ի՞նչ անել

Չէ, վերնագրից չնեղվեք, տխուր էպիզոդ չի լինելու, քանի որ մենք, նույնիսկ մեր տրամադրության անկումների ու վատ օրերի մասին խոսելիս, չգիտես ինչպես եւ ինչու, գտնում ենք ծիծաղելու առիթներ։  Բանն այն է, որ մենք էլ շատերիդ նման, հատկապես ձմռանը, ունենում ենք տխուր շրջաններ ու օրեր, երբ չենք ցանկանում նույնիսկ անկողնուց վեր կենալ։

Այս էպիզոդում պատմում ենք, թե մեզնից յուրաքանչյուրն ինչպես է հաղթահարում այդ օրերն ու ինչ հնարքներ ունի, որոնք օգնում են պայքարել տրամադրության անկումների դեմ՝ տոլմա ուտելուց մինչեւ միայն մարտի 1-ին տոնածառը հավաքելը։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button