Ռադիոզրույց

Ռադիոզրույց | Արցախը՝ մեր սրտում

Հադրութի Տող գյուղից Հայաստան տեղափոխված Մարգարիտա Գրիգորյանը ոչ միայն զբաղվում է գործարարությամբ, այլև ստեղծել  է կին ձեռներեցների համայնք, որը բարեգործական ցուցահանդես-վաճառք է իրականացնում՝ «Արցախը՝ մեր սրտում» խորագրով։ Այսպիսով՝ Արցախի և Հայաստանի տարբեր համայնքների 75 կին ձեռներեցներ ցուցահանդեսի այցելուներին կներկայանան իրենց ձեռքի աշխատանքներով, համեղ ուտեստներով, անուշեղենով, թեյերով և այլ արտադրատեսակներով։

Միջոցառման մասին Իմ ռադիոյին պատմում է ցուցահանդեսի կազմակերպիչ, սոցիալական ձեռներեց Մարգարիտա Գրիգորյանը։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button