IT շաբաթ

IT շաբաթ․ «ԴիջիԹեք 2022» նոր ամսաթիվ ունի

«ԴիջիԹեք 2022» ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհավաքի ՏՏ աշխարհի հեղինակավոր ընկերություններին։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը սեպտեմբերի 12–ին  Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի պատճառով հետաձգել էր DigiTec 2022 ցուցահանդեսն ու վեհաժողովը։ Միջոցառումը կանցկացնի  2023 թվականի մարտի 10-ից 12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հետաձգումը չի ենթադրում հաջորդ տարվա միջոցառման չեղարկում,–  նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը և հավելում, որ  նախատեսում են գալիք տարվա աշնանը բնականոն կերպով իրականացնել նաև DigiTec 2023 միջոցառումը։ DigiTec 2022 ցուցահանդեսում ներգրավված է 125 տեղական և արտասահմանյան ընկերություն։

2023թվականի մարտին DigiTec Summit վեհաժողովը կանցկացվի «Ինչպե՞ս են տեխնոլոգիաները նպաստում ժողովրդավարության դիմակայունությանն անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակում» խորագրով: Խոսնակները կլինեն  Հայաստանից, Էստոնիայից, Իսրայելից, Լիտվայից, Սինգապուրից, Թայվանից և այլ երկրներից։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button