Ստարտափ Հայաստան

Քաղցր մարդիկ զբաղվում ենք քաղցր գործով․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Մարիամ Հովհաննիսյանի երազանքը ծնվել է Հայաստանում, որոշ ժամանակ ապրել Իտալիայում, հետո վերադարձել հայրենիք։

Հրուշակագործությունը Մարիամի երրորդ մասնագիտությունն է։ Իր մասնագիտությանը սիրահարված պարուհու մտքով երբեք չէր անցնի, որ մի օր պատահական կորոշի ձեռքը վերցնել մի քանի համեղ բաղադրիչ և քաղցր ինչ-որ բան պատրաստել։

Շատերը լուրջ չեն վերաբերում մարդկանց վրա ֆիլմերի թողած ազդեցությանը։ Դրանք կարող են ոգեշնչել, ընկճել, հոգեհուզական բազմատեսակ ապրումներ տալ, կարող են նաև մարդու ճակատագիրը մի քանի րոպեում հիմնովին փոխել։ Այդպես եղավ Մարիամի պարագայում։ Ֆիլմի դիտման ժամանակ հասկացավ, որ հերոսուհու պես պետք է տրամադրություն փոխանցի մարդկանց, որոշեց փորձել։

Մարիամի պատրաստած առաջին տորթն Իտալիայում ընդունված չէր, մի փոքր փոփոխելով կարողացավ ստանալ հենց նույն տորթից, բայց այլ բաղադրությամբ: Իտալացիները հավանեցին, հավանեց նաև Մարիամն ու իրենից գոհ որոշեց՝ վերջ, ես հուշակագործ եմ դառնում, սակայն հետո տեղի ունեցավ անսպասելին ։

Հետո ամեն բան տեղն ընկավ, ու Մարիամը շարունակեց գործունեությունը։ Այդպես մեկը մեկին ասելով՝ տարածվեց նրա տորթերի համբավը, ու մարդիկ սկսեցին գնել։ Բիզնեսը հիմնադրվեց։

Ութ տարի առաջ հանգստանալու նպատակով Մարիամը վերադարձավ Հայաստան և որոշեց, որ այստեղ էլ կմնա ու կաշխատի։ Կստեղծի իրենն ու Հայաստանում հրուշակագործության ոլորտում փոփոխություններ կմտցնի։ Բացեց հրուշակագործության ակադեմիան, որտեղ սովորողները տարիքային սահմանափակում չունեն, բոլորին միավորում է սերը հրուշակագործության հանդեպ։

Մարիամի նպատակներն ու երազանքները կապված են Հայաստանի ու հայի հետ։ Կարողանալու ենք հասնել այն կետին, որ համաշխարահային մրցույթների ժամանակ հայերը ներկա լինեն, կարողանան ցույց տալ նաև իրենց տաղանդը, բարձր պահել երկրի անունը, ասում է Մարիամն ու հավելում, որ իր առաքելությունը Հայաստանում արդեն սկսված է։

Ցուցադրել ավելի
Back to top button