Ստարտափ Հայաստան

Մեկ օրում որոշեցինք հրուշակարան ունենալ և ունեցանք․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Վարդուհի Ապրեսյանն ու Հասմիկ Ավետիսյաննը տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ են, Հասմիկը՝ պարուհի լեզվաբան, իսկ Վարդուհին՝ զբոսավար ու պարուհի։ Այսօր հրուշակագործ են ու ունեն իրենց սեփական փոքրիկ արտադրամաս խանութը։

Հասմիկն ու Վարդուհին

Հասմիկին դուր է գալիս քաղցրի բույրը։ Վաղուց է սկսել պատրաստել տարբեր տեսակի քաղցրեղեն, Վարդուհու հետ միասին էլ որոշել է ուժերը ներդնել սեփականն ունենալու մեջ։

Երկուսով են աշխատեցնում իրենց արտադրամաս խանութը։ Շատ են հոգնում, թիմակիցների կարիք էլ շատ են զգում, բայց գիտեն, որ նոր մարդկանց հետ աշխատելուց առաջ պետք է սովորեցնել իրենց ձեռագիրը:

Խանութում ցուցադրված տեսականու մեծ մասը հեղինակային է։ Ունեն նաև հետաքրիր տարբերակներ, օրինակ՝ սպանախով դեսերտը, որն ունի վառ կանաչ գույն ու առաջին հայացքից, թվում է, թե արհեստական գունավորիչներ է օգտագործված, այնինչ սպանախն է այդ վառ գույնի «հեղինակը»։ Ի դեպ, սպանախի համ չունի դեսերտը։

Վարդուհու ու Հասմիկի ծրագրերը շատ հեռու են գնում, վստահ են, Հայաստանը լավ է ընդունել իրենց արտադրանքը , վստահ կարող են ոտք դնել նաև համաշխարհային շուկա։

Ցուցադրել ավելի
Back to top button