Այլ

Թունիսյան զբոսաշրջության առանձնահատկությունները. Կարթագենից Սիդի Բու Սաիդ

Ամառը  շատերի համար  ամենակարեւոր հարցը՝ որտե՞ղ անցկացնել հանգիստը: «Անռիվա» տուրօպերատորը  հայ զբոսաշրջիկներին առաջարկում է  առանց ավելորդ բարդությունների կազմակերպել հանգիստը Աֆրիկայի հյուսիսում: Պատմությամբ, մշակույթով, զբոսաշրջային գեղատեսիլ վայրերով հարուստ Թունիսում շատերը կգտնեն իրենց հետաքրքրող հանգստի տարբերակը: Ի դեպ, հայ զբոսաշրջիկների համար Թունիսը համարվում է դեռեւս ամբողջությամբ  չբացահայտված ուղղություն:

Աֆրիկա՝ ֆրանսիական տարբերակով․ այդ կերպ են շատերը կարճ նկարագրում Թունիսը: Երկիր, որը հարուստ է սպիտակ  ավազե լողափերով, օազիսներով, մեծ Կարթագենի ավերակներով ու անծայրածիր Սահարա անապատով: «Նուվելէյր» ավիաընկերությունն ամեն շաբաթ ուղիղ չարտերային թռիչքներ է իրականացնում Թունիսի հայտնի հանգստավայր Մոնաստիրից դեպի Երեւան և հակառակ ուղղությամբ: Հայկական «Անռիվա» տուրօպերատորին  ոչ միայն հաջողվել է մեր երկիր բերել թունիսյան ավիաընկերությանն, այլեւ Թունիս մեկնել ցանկացող հայ զբոսաշրջիկների համար անհամեմատ դյուրացնել մուտքի արտոնագիր ստանալու  գործընթացը։ Անցյալում Թունիսում հանգստանալ ցանկացող ՀՀ քաղաքացիները ստիպված էին տարանցիկ թռիչքով տեղ հասնել՝ վիզան ստանալով երրորդ երկրում՝ Մոսկվայում գտնվող Թունիսի դեսպանությունում։  Հիմա «Անռիվա»-ի առաջարկած փաթեթներով  Մոնաստիր մեկնող ՀՀ քաղաքացիները վիզա ստանում են Թունիսի օդանավակայանում։ Երեւանից Մոնաստիր ուղիղ չվերթի տեւողությունը 4 ժամ է:

Թունիսն, անխոս, գրավիչ երկիր է ցանկացած նախասիրություն ունեցող զբոսաշրջիկի համար։ Միջերկրական ծովի ավազանում գտնվող Թունիս պետությունը հարուստ է  վարդագույն ֆլամինգոներով, հասմիկի եւ հիբիսկուսի բույրով: Սուս և Համամեթ քաղաքներն իդեալական տարբերակ են ծովափնյա հանգիստ սիրողների  համար: Ակտիվ տուրիզմի սիրահարներն էլ այնտեղ հաստատ զբաղմունք կգտնեն: Նրանք  կարող են վայելել անապատում ամենագնացներով ու ուղտերով զբոսանքը:

Թունիսն աչքի է ընկնում նաեւ  հարուստ պատմությամբ ու մշակույթով: Էլ Ջեմի Ամֆիթատրոն․ Թունիսում պարտադիր այցելության վայր է: Մեր թվարկության 3-րդ դարում կառուցված օվալաձեւ ամֆիթատրոնը,որն իտալական Կոլիզեյումի ճիշտ կրկնօրինակն է, Հռոմեական Կայսրությունում եղել է մեծությամբ չորրորդը: Այնտեղ անցկացվել են գլադիատորական մարտեր, բեմադրվել են ներկայացումներ: Էլ Ջեմի ամֆիթատրոնում շրջելու ընթացքում ոչ միայն հիանում ես ճարտարապետությամբ, այլեւ զգում ես անգամ դարերի շունչը:

Զբոսաշրջության համար Թունիսի  ականավոր տարրերից մեկը Սահարան է, որը գտնվում է երկրի հարավում։ Այն խթանում է անապատային տուրիզմի զարգացումը։ Ադրենալինի բարձր չափաբաժին է հաղորդում նաեւ ամենագնաց ավտոմեքենաներով զբոսանքն անապատում: Ամենագնացների արհեստավարժ վարորդները տիրապետում են բարձր արագությամբ մեքենան վարելու բոլոր հմություններին: Հաղթահարում են դժվար, երբեմն անհաղթահարելի թվացող խոչընդոտները: Ամենագնացներով տուրն անտարբեր չի թողնում «Աստղային պատերազմներ» սերիալի երկրպագուներին: Ֆիլմի գործողությունները ծավալվում են Տատուինում, որն անապատային մոլորակ է։ Նկարահանումները տեղի են ունեցել հենց այդտեղ՝ Սահարայում, որտեղ էլ մնացել են Տատուինի հետքերը։

Կարթագեն, հին քաղաք –թանգարանը գտնվում է ներկա Թունիս պետության տարածքում՝ Թունիս քաղաքի մերձակայքում։ Կարթագեն պետությունը հիմնել են   փյունիկցիները՝ դեռ քրիստոսի ծնունդից առաջ՝ 9-րդ դարում: Հին Կարթագենում պահպանված ավերակները, պատկերացում են տալիս, թե ինչպիսի շինություններ են եղել անցյալում։ Պահպանված է նաեւ 2-րդ դարում կառուցված հռոմեական բաղնիքը, որը միաժամանակ 5-6 հազար մարդ սպասարկելու հնարավորություն է ունեցել: 

Այցելել Թունիս եւ չտեսնել թունիսցիների կապույտ ու սպիտակ քաղաքը՝ Սիդի Բու Սաիդը, նշանակում է չտեսնել ոչինչ։ Քաղաքն անվանվել է 12-րդ դարի իսլամի քարոզիչ Աբու Սաիդ ալ Բաջիի անունով:1920-ական թվականներին բարոն Ռուդոլֆ դ՛Էրլանժեն ստացել է թույլտվություն քաղաքը պահել կապտասպիտակ երանգներում և կառուցել տներ միայն անդալուզյան ոճով։

Հաջորդը, ինչը կարող է գրավել զբոսաշրջիկին, Սուսի հնագիտական թանգարանն է: Այնտեղ պահվում են Հին հռոմեական խճանկարներ, մարամարե արձաններ ու գտածոներ, որոնք պատմում են երկրի հարուստ պատմության մասին։ Թանգարանում շրջայցն էլ ավելի հետաքրքիր է, քանի որ այն տեղակայված է միջնադարյան ամրոցի տարածքում, որը նախկինում ծառայել է որպես բանտ։ Թունիսում շատ են նաեւ կոլորիտային շուկաները, որոնց տեղացիները անվանում են մեդինա: Այնտեղ  առեւտուր անելու համար պետք է տիրապետես «սակարկելու նուրբ արվեստին», հակառակ դեպքում կարող ես ապրանքը գնել  իրական արժեքից 10 անգամ թանկ։ 

Հեղինակ` Լուսինե Նորեկյան

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button