Այսօր | Վարդուհի Վարդանյանը
Վարդուհի Վարդանյանը ծնվել է 1976-ի հունիսի 27-ին: Նա՝ ցանկացած իր որպես բարձրախոս օգտագործելով, երգում ու ձայնագրում էր սեփական կատարումները: Թերևս հենց դա էլ դարձավ ինքնակրթման յուրահատուկ ձև:
Վարդուհու ամենասիրած երգերի հավաքածուն կազմում էր 96 թերթանի տետրը, որտեղ գրված էին հին պիոներական երգերիկ բառերը: 1983-ին դպրոցում բացվում է երաժշտական խումբ, ուր սկսում է հաճախել նաև Վարդուհին: Հետագայում այն դարձավ Աշոտ Բզնունու ջազ-փոփ խումբ: Երեք տարի անց Վարդուհին որոշում է երգն ավելի լուրջ հարթակ տեղափոխել ու սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի ղեկավարած վոկալ խումբ:
Այնուհետև ուսումը շարունակում է Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում: Այդ ընթացքում Վարդուհու մոտ ձևավորվում է երաժշտական ճաշակ: Նրա ամենամեծ երազանքն էր զուգերգով հանդես գալ Ուիթնի Հյուսթոնի հետ: Թեև երաժշտությունը նրա տարերքն էր՝ նա որոշեց ունենալ նաև երկրորդ մասնագիտություն. դարձավ լեզվաբան և աշխատեց որպես անգլերենի ուսուցիչ։
90-ականների կեսին ընդունվեց Երևանի «Երգի պետական թատրոն», այնուհետև սկսեց աշխատել այնտեղ։
Իր անցած կարճ ճանապարհին Վարդուհին հասցնում է մասնակցել մի շարք հեղինակավոր մրցույթ-փառատոնների: Նա Հայաստան է բերել միջազգային բարձրագույն մրցանակներ ու պատվոգրեր:
Ամուսնու՝ Արամի հետ դեռ դպրոցական տարիներից էին ծանոթ; Արամը իրենց դիմացի բակից էր. ու միշտ դասերից հետո միասին խաղում էին ու նոր տուն գնում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Վարդուհու միակ որդին, ում կնքում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: Ռուբենը մորից ժառանգում է երաժշտականությունն ու որոշում ուժերը փորձել երգարվեստում. մայր ու տղա զուգերգ են ձայնագրում:
2003-ին Վարդուհին թողարկում է իր անդրանիկ և միակ ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը»: Դ
2006-ի հոկտեմբերի 14-ին նա իր գործընկերների հետ համերգային ծրագրով մեկնում է Ալավերդի: Նրանք ստիպված են լինում ուշ գիշերին վերադառնալ, քանի որ հաջորդ առավոտյան Վարդուհին նոր համերգաշարով պիտի մեկներ այլ քաղաքներ, պետք է հանդիպեր Վլադիմիր Պրիսնյակովի պատվիրակության հետ` զուգերգ ձայնագրելու ակնկալիքով:
Սակայն Մարտունիից վերադարձի ժամանակ, մառախուղի ու անձրևների հետևանքով անանցանելի դարձած ճանապարհին, Վարդուհին չի նկատում շրջադարձն ու վթարի ենթարկվում:
Մեքնայի ուղևորներ Եղիշե Վերդյանն ու Արման Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, իսկ Վարդուհու կյանքը փրկել չի հաջողվում:
2006-ին հիմնադրվում է «Վարդուհի Վարդանյան Հիմնադրամը», որի միջոցներով կյանքի են կոչվում Վարդուհու անավարտ գործերը: Հիմնադրամի կազմակերպչական հարցերով զբաղվում է Վարդուհու քույրը` Քրիստինեն: