Այսօրը

Այսօր|Ժպտա՛, որովհետև կյանքը հիասքանչ է, և ժպտալու շատ առիթ կա

1926 թվականի այս օրը՝ հունիսի 1-ին ծնվել  է 20րդ դարի  ամենահայտնի եւ սեքսուալ դերասանուհիներից մեկը՝ Մերիլին Մոնրոն  կամ  Նորմա Ջին Մորտենսենը։ 

Նորման մանկության մեծ մասն անցկացրել է որդեգիր ընտանիքներում։ Հերթական անգամ չհայտնվելու համար  որևէ ընտանիքում Նորման որոշեց 16 տարեկանում ամուսնանալ՝ իրենից մի քանի տարի մեծ տղամարդու հետ։ Սակայն ամուսնությունը երկար չի տևեց։ Հետագայում նա  ամուսնանացավ ևս 2 անգամ. կրկին՝ անհաջող։

«Ես սովոր չեմ լինել երջանիկ և հենց այդ պատճառով երբեք չեմ մտածել, որ երջանկությունն  ինչ-որ պարտադիր բան է ինձ համար»:

19-ամյա Նորման սկսում է նկարահանվել որպես մոդել տղամարդկանց ամսագրերի համար։ Շուտով այդ ամսագրերից մեկը հայտնվում է ամերիկյան Ֆոքս կինոստուդիայի պրոդյուսեր Բեն Լիոնի մոտ։  Վերջինս որոշում է պայմանագիր կնքել երիտասարդ աղջկա հետ: Հենց այսպես էլ Նորման  դառնում է Մերիլին Մոնրո,  և սկսվում է նրա դերասանական կարիերան։

Սակայն հաջողության հասնելու ճանապարհը, հեշտ չէր։  Մի քանի տարի շարունակ Մոնրոյին միայն աննշան դերեր էին առաջարկում: Կինոաշախարհի մարդիկ գնահատում էին նրա գեղեցկությունը, գրավչությունը, բայց ոչ տաղանդը։

Սակայն ամեն բան փոխվեց, երբ Մերիլինը գլխավոր դերի առաջարկ ստացավ «Ջենթլմենները նախընտրում են շիկահերներին» մյուզիքլում: Բոլորն արդեն խոսում էին Մոնրոյի մասին, իսկ երկրպագուների բանակն էլ օր օրի ավելանում էր։ 

20-րդ դարի ամենասկանդալային  սիրավեպը նույնպես կապված էր շիկահեր գեղեցկուհու հետ։ 

Մի օր Մերիլինի բնակարանում հեռախոսազանգ հնչեց: 

«Ողջույն, փոքրիկս,- հնչեց տղամարդու ծանոթ ձայնը- ես պատրաստվում եմ դառնալ Ամերիկայի նախագահը, բայց առանց քեզ չեմ կարող գլուխ հանել: Չէ՞ որ դու ինձ կօգնես նախընտրական արշավում»,- ասում է Ջոն Քենեդին։

Նրա մասնակցությունը նախընտրական արշավում՝ որպես սիրուհի, կապահովեր Ջոն Քենեդու հաջողությունը: 

Դրանից հետո մեկը մյուսին հաջորդեցին համերգները, որտեղ  նա  կոչ էր անում ընտրել Ջոն Քենեդունն, և երբ Քենեդին դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը, Մերիլինը համոզված էր, որ այդ հաղթանակն իրականում հենց իրեն էր պատկանում: 

Մերիլինին  մնում էր միայն զբաղեցնել Առաջին տիկնոջ տեղը:

Նախագահի կին դառնալու նրա ցանկությունն աստիճանաբար վերածվեց մոլի գաղափարի:

Սակայն Քենեդին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է.

«Սերը իմ բառը չէ: Այո, ջենթլմենները նախընտրում են շիկահերների, բայց ընտանիք կազմում են սեւահերների հետ»։ 

Մոնրոն գնալով  ևս համոզվեց, որ, միևնույն է, տղամարդիկ ամուսնանում են սևահերների հետ: 

1962թ. սկզբին Մոնրոն հայտնվեց փակ շրջանի մեծ` դեպրեսիաներ, ալկոհոլ, հանգստացնող դեղեր: նույն թվականի օգոստոսի 5-ին ոստիկանները գտան դերասանուհու անշունչ մարմինն իր սենյակում: 

Մինչ օրս նրա մահվան պատճառը բազմաթիվ քննարկումների առարկա է:

Ոմանք կարծում են, որ Մոնրոն ինքնասպան է եղել, ոմանք համոզված են, որ նրան սպանել են Քենեդու եղբայրների պատվերով:  

Նյու Յորքի մետրոպոլիտեն թանգարանի կազմակերպած Met Gala ամենամյա պարահանդեսին կարմիր գորգի վրա ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այս տարի հայտնվեց Մոնրոյի հայտնի մերկ մարմնի պատրանք ստեղծող զգեստով։

20րդ դարի սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի զգեստը հագնելու համար Քիմ Քարդաշյանը ստիպված էր 3 շաբաթում նիհարել է  7կգ։ 

Մոնրոյի զգեստը ստեղծվել էր մերկ մարմնի պատրանք ստեղծելու համար։ Կինոդերասանուհին իր կյանքի վերջին ելույթներից մեկի ժամանակ` ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու տարեդարձը շնորհավորելիս եղել էր հենց այդ զգեստով։

Արմինե Դանիելյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button