Այսօրը

Այսօր | Ֆրիդա Կալո

Բավական դժվար կյանք ունենալով՝ նրան հաջողվել է սկզբում հայտնի դառնալ Լատինական Ամերիկայում, ապա` ամբողջ աշխարհում:

Ատասովոր կին էր, որով հիանում է ողջ աշխարհը. հուլիսի 6-ին Ֆրիդա Կալոյի տարեդարձն է:

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյին աշխարհը ճանաչում է հեղափոխական ու յուրօրինակ ինքնանկարներով:

Ֆրիդայի ճակատագրական փորձությունները սկսվեցին վաղ տարիքից. աղջկա մոտ հանկարծակի զարգացավ պոլիոմելիտ հիվանդությունը, ինչի պատճառով նրա աջ ոտքը բարակեց: Իր հիվանդությունը քողարկելու համար էր սովորաբար երկար շրջազգեստներ կրում: Ֆրիդան մանուկ հասակից չհամակերպվեց իր վիճակի հետ և որոշեց սպրոտով զբաղվել։

18 տարեկանում Կալոն վթարի ենթարկվեց, տարավ 32 վիրահատություն և ամբողջ տարին ստիպված էր անկողնում անցկացնել՝ օրթոպեդիկ կորսետով: Դրանից հետո հաշմանդամի սայլակով էր։ Հենց այս շրջանում Ֆրիդան առաջին անգամ հորից ներկեր և վրձիններ խնդրեց. նա սկսեց իր անկողնու մոտ դրված հայելու միջոցով ինքնանկարներ անել:

Կալոն անասելի ֆիզիկական և հոգեկան ցավեր էր ունենում: Ցավը, տառապանքը, կրքերը, սրտի կրակը արտացոլված է նրա նկարներում: Նկարչուհու առողջական վիճակը գնալով վատանում է, կտրում են ոտքը, գանգրենայի պատճառով:

Ֆրիդա Կալոյի մասին ասում են, որ նրա նկարները նրա կենսագրությունն են:

Շատերը Ֆրիդա Կալոյի աշխատանքները սյուռեալիստական են կոչում, բայց հենց ինքը՝ Ֆրիդան, ասում էր.

Նրանք կարծում են, որ ես սյուռեալիստ նկարիչ եմ, բայց այդպես չէ, քանի որ ես երբեք երազներ ու անիրական բաներ չեմ նկարել, ես նկարել եմ միմիայն իմ իրականությունը

Ֆրիդայի անվան կողքին միշտ հնչում էր ամուսնու՝ Ռիվերայի անունը, որի կյանքում Ֆրիդան այդպես էլ միակը չդարձավ:

Հիվանդության սուր շրջանում շրջանում Ֆրիդան ստեղծում է իր լավագույն նկարները: Երբ արդեն կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, Ֆրիդան վերցնում է իր նկարները և գնում տեսակցելու արդեն հայտնի նկարիչ Դիեգո Ռիվերային, ում դեռ դպրոցից էր ճանաչում: Ֆրիդայի նկարները մեծ տպավորություն են գործում Դիեգոյի վրա, և նա խորհուրդ է տալիս շարունակել նկարել:

Այդպես սկսվում է Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի մտերմությունը, որը հետագայում դառնում է ամուսնություն: Դիեգոն հայտնի կնամոլ էր, և իր հետևում էր թողել երկու ամուսնություն ու մի շարք սիրավեպեր: Ֆրիդան ուրիշ էր, նա հզոր էներգիա ուներ, նրա հմայքն արժեր նկարչի բոլոր նախկին սիրուհիների գեղեցկությունը:

Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել: Ես ունեցել եմ երկու մեծագույն դժբախտություն. մեկը հիվանդությունն էր, որ ինձ տապալեց, մյուսը` Դիեգոն:

Ֆրիդան, սիրում էր ծաղիկներով պատել իրեն նաև նկարներում: Նա ասում էր՝ նկարում եմ ծաղիկներ, դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի:

Երբ 1954 թ. Ֆրիդան մահացավ, լուրեր էին պտտվում, թե նա ինքնասպան է եղել:

«Հուսով եմ` իմ հեռանալն ուրախալի է, և ես երբեք այլևս հետ չեմ վերադառնա», — գրել էր նա օրագրում։

Կենդանության օրոք մարդիկ նրան ճանաչում էին որպես Դիեգո Ռիվերայի կին, մինչդեռ մահվանից հետո Ռիվերան շատերին հայտնի է որպես Ֆրիդա Կալոյի ամուսին:

Այսպես Ֆրիդա Կալոն հայտնի դարձավ միայն մահվանից հետո և նրա մասին նկարահանվեց ֆիլմ, որն էլ 2002թ.-ին արժանացավ երկու «Օսկար»-ի:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button