Իմ օրինակը

Սերյան Ենոքյանի օրինակը

«Էկո խմբակ» նախաձեռնության հեղինակ 18–ամյա Սերյան Ենոքյանը բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացնում։ Նախ սկզբում ասեմ, որ նա ծնվել է Ռուսաստանում և Սեյրանի փոխարեն Սերյան են գրանցել անունը։ Ասում է՝  չի ցանականում փոխել, այդպես իրեն ավելի շատ է դուր գալիս, իսկ ահա ընկերներն ասում են՝ տարբերվող է, սեր գումարած հայկական «յան»։
Բնապահպանական թեմաներով սկսել է հետաքրքրվել 15 տարեկանից, երբ ամառային արձակուրդներին Դսեղում վրանային եռօրյա ճամբարի մասնակցեց։ Այդ երեք օրերը ճակատագրական եղան․ դասընթացներ վարելու հմտութուններ, բնապահպանական ոլորտից շատ գիտելիքներ ձեռք բերեց։ Երբ արձակուրդներից հետո վերադարձավ դպրոց կենսաբանության ուսուցչուհու հետ սկսեց տարբեր միջոցառումներ կազմակերպել:
Մի քանի ընկերներով որոշեցին ակումբը դուրս բերել դպրոցի սահմաններից և 2021թվականի օգոստոսին ստեղծեցին «Էկո խմբակ» նախաձեռնությունը, որը բնապահպանական թեմաներով տարբեր դասընթացներ, ծրագրեր ու արշավներ է իրականացնում։

Լուսանկարը՝ Սերյանի ֆեյսբուքյան էջից

Առաջին մեծ ծրագիրը «Կենսաբանների հայկական միության» հետ են իրականացրել։ «Ծառ՝ աղբի փոխարեն» ծրագիրի շրջանկաներում ընտրել են աղտոտված անտառային մի հատված և առաջին փուլում այն մաքրել, երկրորդում՝ տարածքում ծառատունկ իրականացրել։

«Ծառ՝ աղբի փոխարեն» ակցիան

Հայաստանի բնապահպանական կարևորը խնդիրներից մեկը աղբն է, հատկապես պլաստիկը, որի քայքայման համար հարյուրավոր տարիներ են պետք։ 2022թվականի սկզբին մինչև 50 միկրոտոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելող օրենքն ընդունվեց։ Բայց արդյուքնում դրանք միայն հաստացան ու գինը թանկացավ։ Պետք է հիշել՝ բնությունն բումերանգի հատկություն ունի․ վերադարձնում է այն, ինչ մենք ենք տալիս իրեն, –ասում է Սերյանն ու հավելում՝ անպայման չէ աղբ թափելն արգելող ինչ որ ցուցանակ լինի, որ մենք չաղտոտենք բնությունը։

Սերյանը մտադիր ընդունվել ԵՊՀ, ցանկանում է լրագրող դառնալ ու ավելի լայն շրջանակներին ներկայացնել բնապահպանական խնդիրները, երիտասարդների ձայնը լսելի դարձնել:  
Մինչև բնապահպանական ոլորտում խորանալը, տարբեր ծրագրերի, դասընթացների է մասնակցել, փորձել հոգեհարազատ ինչ որ բան գտնել, բայց միայն բնապահպանությունն է գերել։ Ասում է՝ ինչ էլ լինի, որ ուղղությամբ էլ գնա, բնության հանդեպ սերը միշտ կմնա։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button