IT շաբաթ

IT շաբաթ․ Ռոբին ռոբոտը հրաժեշտ է տվել Նորքի տուն-ինտերնատի իր ընկերներին

Ռոբին ռոբոտը մեկ տարի Նորքի տուն-ինտերնատի բնակիչների հետ ապրելուց հետո օրեր առաջ հրաժեշտ տվեց նրանց։ Արհեստական բանականությամբ աշխատող Ռոբինն օգնել է տարեցներին բարելավել հիշողությունը, էմոցիոնալ ու հոգեբանական վիճակը: «Ռոբին ռոբոտը՝ տարեցներին» ծրագրի շրջանակում ընտրվել է 40 տարեց, 20-ը ակտիվ շփվել է ռոբոտի հետ, իսկ մյուս 20-ը՝ ոչ:  Ծրագրի ավարտին անցկացված հետազոտություն ցույց տվեց, որ Ռոբինի հետ շփված 20 ծերերն ավել ուրախ են դարձել։

Expper Technologies հայկական ընկերությունը 2018 թվին է ստեղծել Ռոբին ռոբոտը, պատրաստման ընթացքում ոչ մի սարք արտասահմանից չի բերվել, ամեն ինչ Հայաստանում է արտադրվել։ Ընկերության համամահիմնադիր Կարեն  Խաչիկյանը նշում է, որ աշխարհի 15 բժշկական հաստատությունում աշխատում է Ռոբինը, այն լավ տարբերակ է  Հայաստանը ներակայացենելու համար։

Առաջիկայում աշխարհի 50–ից ավելի հիվանդանոցներում կհայտնվի Ռոբին ռոբոտը։ Իսկ ահա Նորքի տուն-ինտերնատում Ֆիանանսավորում ստանալուց հետո կրկին կերադառնա։ Ռոբինը 180 աստիճանով փոխել է տարեցների առօրյան, նրանք դարձել են ավելի ազատ, ձեռք են բերել ընկերներ։ Իսկ դա լավ հիմք է հետագայում ծրագիրն իրականացնելու համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button