Իմ օրինակը

Հարություն Խալաթյանի օրինակը

Տան ամենալուսավոր ու տաքուկ սենյակը բույսերի փոքրիկ աշխարհի է վերածել 30–ամյա Հարություն Խալաթյանը։ Զույգ թութակ և մոտ 150 բույս է խնամում, թե քանի տեսակ՝ չի հաշվել, բայց վստահ կարող է ասել՝ դրանց մեջ գերակշռում են իր ամենասիրելի բույսերը՝ խոլորձները։
Հարությունը տարիներ առաջ ԵՊՀ–ի ծրագրավորման բաժնում ուսումը կիսատ է թողել ու փորձել է իրեն հոգեհարազատ մասնագիտություն գտնել։ Սկզբում ծաղկի խանութում է աշխատել, բայց մի քանի տարի անց զգացել է, որ իրեն ավելի շատ բույսերն են հետաքրքրում։ Իր սենյակն աստիճանաբար օրխիդեաներով, հետո արդեն ամենատարբեր տեսակի ու ամենատարբեր խնամք պահաջող բույսերով լցրել։

Հարությունի բույսերի սենյակը

Ժամանակ առ ժամանակ բույսը պետք է վերատնկել, հողախառնուրդը փոխել, քանի որ բույսն ամբողջությամբ չի յուրացնում ջրի պարունակությունը և կուտակված հանքային աղերը չեն թողնում, որ այն աճի, իսկ բնության մեջ բնական շրջադարձ է կատարվում և նման խնդիր չի առաջանում,– ասում է Հարությունը և հավելում՝ միայն ջրելով չի սահմանափակվում խնամքը, պետք է հասկանալ բույսերի լեզուն, զգալ դրանց հետ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն։
Իր բացակայության ժամանակ բույսերի խնամքը վստահում է միայն մայրիկին և ընկերոջը։ Ծաղկամանների վրա փակցնում է գնման և վերատնկման օրերը։ Հարությունը պատմում է, որ տան հյուրասենյակում մի քանի բույս մայրն է խնամում, անհարժեշտության դեքում իր հմտություններն էլ է գործի դնում։

Լուսանկարը՝ Հարությունի ֆեյբուքյան էջից

Հարությունն աշխատում է իր բույսերի ոլորտում, փորձում է օգնել մարդկանց դրանց խնամքի հարցերում, իսկ ահա բույս նվիրելիս խորհուրդ տալիս՝ վստահ լինել, որ տվյալ մարդը հոգ կտանի դրա մասին։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button