Իմ օրինակը

Պողոս Հովհաննիսյանի օրինակը

Արևի ջերմություն, սեր ու հոգատարություն է ամփոփված Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում գործող «Չրի տան» արտադրանքում։ Պողոս Հովհաննիսյանը 2014 թվականից զբաղվում է չրագրոծությամբ։ Երբ նկատեց, որ համայնքում բերքի մթերման խնդիր կա՝ որոշեց օգնել համագյուղացիներին ու նաև օգուտ ստանալ։ Ասում է՝ սկզբում գյուղի բնակիչների բերքն են մթերում, երբ այն չի բավականացնում դիմում են հարակից գյուղերի օգնությանը։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button