Իմ օրինակը

Վահե Խաչիկյանի օրինակը

«ՀԿ Կենտրոն»-ի «Վանաձոր Ինֆոտուն» ծրագրի համակարգող Վահե Խաչիկյանն աշխատում է մարզաբնակ երիտասարդների քաղաքացիական ակտիվության ու քննադատական մտածողության զարգացմամբ։ Վահեն փորձում է երիտասարդներին ակտիվացնել ու ներգրավել հասարակական տարբեր աշխատանքներում: Ասում է, որ դասընթացների, քննարկումների, բանավեճերի մասնակցող երիտասարդները տարբերվում են իրենց հասակակիցներից։ Նրանք գիտեն, ինչպես ճիշտ օգտագործել համացանցը, ստուգել տեղեկատվությունը և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button