Իմ օրինակը

Ամալյա Բաղդասարյանի օրինակը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է 21 ամյա Ամալյա Բաղդասարյանը։ Ֆրանսերենի և անգլերենի մասնագետ է։ Սովորել է ԵՊՀ-ում։ Օնլայն հարթակում օտար լեզուներ է դասավանդում։ Ցանկանում է ստեղծել մի միջավայր, որտեղ մարզերում ապրող երեխաները կկարողանան ոչ ֆորմալ կրթական միջավայրում զարգացնել օտար լեզուների խոսակցական հմտությունները։ Ամալյան պատմում է, որ սկզբում է շատ էր լարվում, հուզվում դասերի ժամանակ,  ցանկանում էր երեխաներին փոխանցել այն գիտելիքների պաշարը, ինչն ինքն է կուտակել։ Ասում է՝ դասընթացների մասնակցիներն այնքան են աճել, որ իրենք են ցանկանում արդեն դասավանդել այն երեխաներին, որոնք չգիտեն անգլերեն։ Արդեն մեկ տարի է, ինչ ստեղծել է «Դինո» լեզուների առցանց դպրոցը, որի բոլոր ուսուցիչները մարզերից են։ Ցանկանում է, որ դպրոցը կամուրջ դառնա գիտելիքների ու փորձի փոխանակման համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button