IT շաբաթ
IT շաբաթ․ ArmBionics-ը մտադիր է ձեռքի մեխանիկական և միոէլեկտրիկ պրոթեզներ արտադրել
ArmBionics ստարտափի երիտասարդ անդամները մոդելավորում են ձեռքի մեխանիկական և միոէլեկտրիկ պրոթեզներ։ Արցախյան վերջին պատերազմը լուրջ ազդակ դարձավ, որ թիմում սկսվեն ինտենսիվ աշխատանքներ` տարբեր լուծումների նախագծման և փորձարկման ուղղությամբ։ Մեկ գաղափարի շուրջ համախմբվեցին տարբեր ոլորտի մասնագետներ՝ տվյալագետներ, ինժեներներ, բժիշկներ, մարքետոլոգներ Հայաստանից և սփյուռքից։ ArmBionics ստարտափի համահիմնադիր Մարինա Դավթյանը հուսով է, որ շուտով ծրագիրը ֆինանսավորում կստանա և պրոթեզների լայնամասշտաբ արտադրություն կկարողանան սկսել Հայաստանում։