Չեմպիոնական նախավարժանք

«Չեմպիոնական նախավարժանք»․ Սպորտը մարդուն դարձնում է ուժեղ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։

Տասնամյակներ շարունակ Հայաստանը ուժեղ է բազկամարտում: Չնայած մարզաձևը օլիմպիական չէ, սակայն հետաքրքրությունը հանրության շրջանում միշտ էլ մեծ է եղել։
Առաջին հայացքից բոլորին հասանելի թվացող այս մարզաձևում կարևորը միայն ուժը չէ։ Ձեռքի ուժից բացի այստեղ նաև տեխնիկատակտիկական մի շարք նրբություններ կան։
Իսկ նախավարժանքն այս անգամ արել ենք բազկամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, Ռուսաստանի վեցնյակի չեմպիոն Վահան Տեր–Բալյանի հետ։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button