Չեմպիոնական նախավարժանք

«Չեմպիոնական նախավարժանք»․ Խոցել՝ մինչ հակառակորդը մտածում է

«Չեմպիոնական նախավարժանքն» այս անգամ գնացել է Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց՝ հանդիպելու սուսերամարտիկ Էմմա Պողոսովայի հետ։
Պողոսովան սուսերամարտով զբաղվում է տասը տարեկանից։ Մարզաձևի մասին շատ պատահական է իմացել, սակայն հետագայում շատ է սիրել այն, ինչի մասին վկայում են նաև նրա տիտղոսներն ու ձեռքբերումները․ Հայաստանի 11–ակի, միջազգային մրցաշարերի 7–ակի չեմպիոն, Աշխարհի խաղերի գավաթակիր։ 2013 թվականից ՀՀ սպորտի վարպետ, 2017 թվականից միակ կին միջազգային կարգի սպորտի վարպետ սուսերամարտիկը Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button