2 Տանդեմ
2 Տանդեմ | Կյանք՝ ինսթագրամի համար
Եթե դու էլ ես այս էպիզոդը լսելուն զուգահեռ պարբերաբար թերթում ինսթագրամի էջդ, եթե գոնե մեկ անգամ չես դիմացել գայթակղությանն ու նկարվել ես ինսթագրամյան ֆիլտրերով, կամ դիմել ես ֆոտոշոփի օգնությանը, ապա այս էպիզոդը նաեւ քեզ համար է։
Խոսում ենք այն մասին, թե ինչպես է շատերիս կյանքը բաժանվել երկու մասի՝ այն, ինչ կա իրականում, եւ այն, ինչ ստեղծում ենք հատուկ ինսթագրամի համար։
Դե, իսկ եթե դու չունես վերոհիշյալ խնդիրներից որեւէ մեկը, ապա այս էպիզոդի ընթացքում միացիր Կառլի թիմին, քննադատիր մեզ ու դատող հայացքով գլուխդ աջուձախ արա․ մենք քեզ կհասկանանք։