Մայիսի 30-ից հունիսի 1-ը «ՄԵՐԻԴԻԱՆ» կենտրոնում տեղի կունենա E-Logi Fest 2025 միջոցառումը, որը համախմբելու է լոգիստիկայի, էլեկտրոնային առևտրի և տեխնոլոգիաների առաջատարներին: Այն ներառում է ցուցահանդես, գագաթնաժողով և փառատոն, որոնք ուղղված են համագործակցության խթանմանը, նորարարությունների ցուցադրմանը և շուկայի նոր հնարավորությունների բացահայտմանը: Միջոցառման կարևորագույն առանձնահատկությունը e-Logi Fest-ի միջազգային բնույթն է՝ մասնակիցների, խոսնակների և հյուրերի ներգրավվածությամբ։




