Դրամապանակ
Դրամապանակ | Աշխատավարձս բավարար չի, փողի այլ աղբյուր է պետք
Բոլորս էլ ուզում ենք ունենալ ժողովրդական լեզվով ասած «կողքից փող», ստեղծել պասիվ եկամտի աղբյուրներ։
Ծրագրերի համակարգող Սեդա Առաքելյանի ֆինանսական միակ աղբուրը աշխատավարձն է, սակայն նա ցանկանում է ստեղծել եկամտի այլ օղակներ։
«Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ նախագահ, Ամերիկյան համալսարանի դասախոս Արա Չալաբյանը կօգնի հասկանալ՝ ինչպես գտնել եկամտի տարբեր աղբուրներ, ինչպես սահմանել առաջնահերթություններ աշխատանքում և կառավարել դրանք։
Միասին կուսումնասիրենք հնարավոր տարբերակները, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել ոչ միայն մեր հյուրի, այև ձեր դրամապանակը:



