VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և դիպչել այլ իրերի։ Վիրտուալ շրջայցի ընթացքում հնչում է նաև Կոմիտասի ձայնը։

Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է, որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:

Նշեմ, որ Arloopa ընկերությունը 10–ից ավելի թանգարններում արդեն ներդրել է տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Այժմ աշխատում է ոչ միայն հայաստանյան այլև արտասահմանի թանգարաների համար։



