IT շաբաթ

IT շաբաթ․ Վինսենթ Ռոշը արժանացել է «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի

«Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը արժանացել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի»։ Նրա ղեկավարած ամերիկյան ընկերությունը ինտելեկտուալ լուծումներ է տրամադրում առաջատար արտադրությունների ոլորտում: Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիր դոկտոր Ռոշն, շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական մրցանակի արժանանալու համար նշեց, որ մեծ պատիվ և պատասխանատվություն է այս ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին և համայնքներին միավորող երկու արժեքների՝ նորարարության ու գործած ազդեցության համար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button