Այլ

Ազգային կապի ամրապնդումը՝ ընդհանուր արժեքների միջոցով․ Քրիստոֆեր Պատվականյան

Քրիստոֆեր Պատվականյանը ծնվել և մեծացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ապրելով մի աշխարհում, որտեղ հայկականությունը հաճախ հեռու է առօրյայից, Քրիստոֆերն իր հայկական ինքնությունը պահպանել է ընտանեկան արժեքների ու պատմությունների միջոցով։

Ավարտել է Հարվարդի համալսարանը, զբաղվել է տարբեր նախաձեռնություններով ԱՄՆ-ում, սակայն մոտ մեկ տարի առաջ որոշել է փոխել ամեն ինչ՝ տեղափոխվել Հայաստան։ Այսօր ապրում է Երևանում, խորապես ուսումնասիրում է իր տոհմածառը: Դասավանդել է նաև ԹՈՒՄՈ-ում՝ տվյալագիտություն, և ներկայումս աշխատում է իր գրքի վրա՝ «Խուստուփի ստվերներում» վերնագրով։

Քրիստոֆերը նաև հիմնադրել է «Թիվիալ» հասարակական կազմակերպությունը, որի առաքելությունն է՝ սփյուռքի և Հայաստանի երիտասարդների կապի ամրապնդումը՝ կրթության, տեխնոլոգիաների և ընդհանուր արժեքների միջոցով։

Նրա պատմությունը վերագտած հայրենիքի, մնալու ընտրության և ստեղծագործ ուղու մասին է։

Լիլիթ Հովսեփյան

Ցուցադրել ավելի

Վեգա Անդրիասյան

Ես Վեգա Անդրիասյանն եմ, «Իմ ռադիոյի» ամենահին ու ամենաբամբասկոտ հաղորդավարը։ Բամբասում եմ նույնիսկ եթերում. իմ «Շատ տաք թեյ» փոդքասթում պատմում եմ փոփ մշակույթի ամենասկանդալային դեպքերի ու դեմքերի մասին, իսկ «Ծանրութեթևում»՝ նույն ոլորտի նորությունների։ Չնայած հաղորդմանս անվանմանը, թեյ չեմ սիրում, իրական կյանքում սիրում եմ սրճազրույցներ։
Back to top button