Առցանց դպրոցը՝ Հայաստան–սփյուռք կրթական կապի ձեւաչափ
Առցանց կրթությունը վերջին տարիներին դարձել է կրթական իրականության անբաժան մասը․ այն վերացրել է սահմանները, բացել նոր հնարավորություններ և դպրոցն ու դասարանը տեղափոխել մեր էկրաններ։ Սակայն ոչ բոլոր առցանց դպրոցներն են կարողանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կրթությունը դառնում է ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև արժեքների, կապերի և վստահության ամրապնդում։
Piquest School-ը փորձում է լրացնել առկա բացերը։ Սա սովորական առցանց դպրոց չէ։ Այն հարթակ է, որը միավորում է Հայաստանի մարզերում ապրող մասնագետներին և սփյուռքում բնակվող աշակերտներին՝ ստեղծելով յուրահատուկ կամուրջ, որտեղ տեխնոլոգիան դառնում է ոչ թե պատնեշ, այլ կապող օղակ։
Դպրոցի համակարգող Սպարտակ Ղազարյանն ասում է՝ Piquest-ի հիմքում կանգնած է մի գաղափար․ որակյալ կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում։ Նրա ղեկավարությամբ Piquest School-ը ոչ միայն STEM կրթություն է մատուցում ժամանակակից մեթոդներով ու անհատական մոտեցմամբ, այլ նաև հնարավորություն է ստեղծում Հայաստանի ուսուցիչների համար․ նրանք ստանում են նոր աշխատատեղեր, կապվում են սփյուռքահայ երեխաների ու ընտանիքների հետ։ Միևնույն ժամանակ, դպրոցի շահույթի մի մասը նախատեսված է ուղղելու Հայաստանի տարբեր գյուղերում կրթական ծրագրերի իրականացմանը։
Այսօր Piquest-ը վստահություն է վայելում տասնյակ ընտանիքների մոտ։ Ծնողները պատմում են, որ իրենց երեխաները դարձել են ավելի հետաքրքրասեր, ակտիվ և նպատակասլաց։ Ուսուցիչներն էլ նշում են, որ իրենց աշխատանքը այստեղ պարզապես դասավանդում չէ․ այն մի գործընթաց է, որտեղ նրանք իրենց գիտելիքը փոխանցում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներին՝ միաժամանակ զարգացնելով նաև սեփական համայնքները։
Զրուցում ենք Սպարտակ Ղազարյանի հետ՝ հասկանալու, թե ինչպես ծնվեց այս նախաձեռնությունը, ինչով է Piquest School-ը տարբերվում մյուս առցանց դպրոցներից և ինչ ապագա ծրագրեր ունի այն իր կրթական ու սոցիալական առաքելությունը շարունակելու համար։




