Կանանց դերը գիտության տեխնոլոգիաների ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում մեծացնելու նպատակով FAST հիմնադրամը իրականացնում է WIN4Education-ը կարողությունների զարգացման և մենտորության անվճար ծրագիրը, որի նպատակն է բացահայտել և զարգացնել ԳՏՃՄ կրթության ոլորտում կանանց և երիտասարդների ձեռնարկատիրական ներուժը Հայաստանում և Վրաստանում։

Ծրագիրը բաց է հայաստանաբնակ բոլոր չափահաս քաղաքացիների համար՝ նախապատվությունը տալով մարզաբնակ կանանց և 18-35 տարեկան երիտասարդներին, որոնք ունեն ԳՏՃՄ ոլորտում կրթության կամ դասավանդման փորձ։ Գրանցումը բաց է մինչև օգոստոսի 10-ը։



