IT շաբաթ

IT շաբաթ․ Դիլիջանում կանցկացվի CyberGEN համաժողովը

Կիբեռանվտանգությանը նվիրված 4-րդ ամենամյա CyberGEN համաժողովը կանցկացվի Հունիսի 14-21-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Համաժողովի ընթացքում կլինեն կիբեռանվտանգության ռազմավարական խնդիրներին և ռիսկերի կառավարմանը վերաբերող ելույթներ:

Կիբեռանվտանգության շաբաթը կմեկնարկի «BSides Yerevan 2025» կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որը տեղի կունենա հունիսի 14-15-ը Ինժեներական քաղաքում։համաժողովի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի տարբեր մասնագետներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, կներկայցնեն թեմատիկ զեկույցներ և պանելային քննարկումներ։
Կիբեռանվտանգության շաբաթին կմասնակցեն մասնագետներ Հայաստանից ու տարբեր պետություններից՝ Իսպանիա, Լեհաստան, ԱՄՆ և այլն։ Մասնակցությունն անվճար է:

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button