Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Նարե Ղազարյան

Նորաձև ու գեղեցիկ հագնվել սիրում են բոլորը, բայց թերևս քչերը գիտեն, որ հաճախակի թարմացվող զգեստապահարանը բացասաբար է ազդում երկրագնդի վրա։ Այո, այո, ճիշտ կարդացիք հենց երկրագնդի։ Իսկ ինչպե՞ս, կհարցնեք դուք։

Ասում են՝ եթե ցանկանում էք իմանալ, թե որ գույնն է նորաձև լինելու, ապա նայեք, թե ինչ գույն ունեն Չինաստանի գետերը։

Նարե Ղազարյանը բնապահպանական թեմաներով սկսկել է հետաքրքրվել մի տարի առաջ, երբ մասնակցել է բնությանն ու արագ նորաձևությանը նվիրված Erasmus+ ծրագրին։ Ինչպես շատերի, այնպես էլ Նարեի համար բացահայտում էր, որ հագուստի արտադրությունը երկրագնդի ամենամեծ աղտոտող արդյունաբերություններից մեկն է։

Փոփոխական նորաձևությունը մարդուն ստիպում է գնել ավելի շատ, քան անհրաժեշտ է իրեն, իսկ նոր գնված յուրաքանչյուր իր ավելացնում է օդի, ջրի, հողի աղտոտվածությունը։

Նարեն ասում է՝ մարդկանց տեղեկացվածությունը բարձրացնելով հնարավոր է նվազեցնել հագուստից առաջացած աղբը։ Հայաստանում ընդունված չէ հագուստի փոխանակման մշակույթը, բայց տարբեր ծրագրեր իրականացնելով փորձում են փոխել այդ մտածելակերպ։
Եթե չեք ցանկանում հագնել օրինակ ինչ որ զգեստ, կարող եք մեկ ուրիշի նվիրել՝ նոր կյանք պարգևելով դրան։ Նա խորհուրդ է տալիս նորձևության հետևից չվազել, ամեն շաբաթ կամ ամիս հագուստ չգնել։ Ինքը հետևում է նորաձևությանը, բայց գնումներ կատարում է անհաժեշտության դեպքում։ Հաճախ իր կամ մայրիկի զգեստներն է ձևափոխում, մասնակցում հագուստի փոխանակման միջոցառումների։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button