Բնության ռիթմը

Բնության ռիթմը․ Մարինանա Ավետիսյան

Մեղուների խորհրդավոր աշխարհում հմտացած Մարիանա Ավետիսյանն իր փորձով գիտի՝ այս գործում ամենակարևորն աշխատասիրությունն է, ինքդ քո ու աշխարհի հետ ազնիվ ու  ներդաշնակ լինելու կարողությունը։ Մասնագիտությամբ լեզվաբան, քաղաքագետ Մարիանայի մոտ մեղվաբուծության նկատմամբ սեր ու հետաքրքրություն առաջացել է այն ժամանակ, երբ իր ընտանիքին պատկանող 10 փեթակը խնամելու ժամանակ չունենալու պատճառով որոշել են վաճառել։ Այդ ժամանակ սկսեց մտահոգվել, թե որտեղից է բնական մեղր գտնելու և լրջորեն ուսումնասիրել, բացահայտել է մեղվաբուծության գաղտնիքները։ Սկզբում միայն ընտանիքին էր բավականացնում մեղրը, հետո սկսեց մտածել վաճառքի մասին։

Մարիանա Երևանից, է բայց 3 տարի է, ինչ ապրում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի իրենց ամառանոցում, որտեղ բացի փեթակներից պահում է նաև հայկական գամփր ցեղատեսակի շուն, կատուներ,  նապաստակ, զբաղվում է ձիվարությամբ։ Սոցիալական հարթակներում պատմում է մեղուների խնամքի ու առողջ ապրելակերպի մասին։ Սկզբում շատերը չէին հավատում, որ մեղվաբույծը երիտասարդ ու գեղեցիկ մի աղջիկ է, բայց ժամանակի ընթացքում համոզվեցին, որ այդ ամենի արդյունքն իր ամենօրյա աշխատանքն է։ Հիմա ամբողջովին կտրվել է քաղաքի ակտիվ անցուդարձից և իր հանգիստը բնության գրկում է գտնում։ Փեթակները միայնակ է խնամում։ Ասում է՝ մեղուների հետ պետք է շատ նուրբ աշխատել, նյարդային բնավորությամբ մարդիկ չեն կարող լեզու գտնել դրանց հետ։ Սուր հոտեր էլ չեն սիրում, եթե չես ուզում արժանանալ մեղվի խայթոցի պետք է հանգիստ գործել։ Այս փոքիկ դեղին միջատները հետաքրքիր հասարակարգ ունեն, մեղվաընտանիքներում յուրքանչյուրն իր դերն ու աշխատանքն է կատարում։

Գարնանն մեղուներն ակտիվ աշխատանքի մեջ են։ Երիտասարդ մեղվապահը դեռ չի կարող կանխատեսել՝ մեղերն առատ կլինի, թե՝ ոչ։ Բնակավայրից հեռու, անտառներին մոտ է տեղափոխում փեթակները, որպեսզի էկլոգիապես մաքուր, բարձրարժեք մեղր քամի, քանի որ միջավայրի աղտոտվածությունը, թունաքիմիկատներն ազդում են մեղվի կյանքի տևողության և մեղրի որակի վրա։ Մեղուների դերը էկոհամակորգում շատ մեծ է․ անտառների, դաշտերի, մշակովի բույսերի փոշոտման հիմնական պատասխանատուն են։

Մարիանան խայթոցից չի վախենում, ավելի շատ մտածում է մեղվի մասին, քանի որ փուշը թողնելուց  հետո սատկում է։ Հոբբից սիրելի աշխատանքի վերածված մեղվաբուծության մեջ արդյունքի հասնելու համար պետք է կարգապահ ու մեղվից ոչ պակաս աշխատասեր լինել։ Մարիանան ցանկանում է իր հետքը թողնել այս ոլորտում և մեղր մասին խոսելիս իր անուն ևս  հիշատակեն։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button